Քեզ անսահման ուժ Սոս այն պայքարի մեջ, որի մասին միայն գիտես դու․ Աննա Հարությունյան
Դերասանուհի Աննա Հարությունյանը գրում է․
«Սոսի հետ 17 տարվա ընկերներ ենք: Առաջին անգամ 2006 թ. ին Սոսին հանդիպեցի թատերական ինստիտուտի աստիճանների վրա (կարծում եմ դու էլի ինձ տեսար ,կանաչ վերարկույով, ետ սանրած մազերով, երկար անձրևանոցը ձեռնափայտ դարձրած, իսկական ֆիլմի հերոս))
Դեռ ուսանողական տարիքից ակնհայտ էր Սոսի տաղանդը բոլորի համար, բայց այդ տաղանդը այդքան նշանակալից չէր լինի, եթե չլիներ Սոսի մարդ տեսակը՝ մտահոգ տեսակը: Սոսը մարդ է, իր երկրի քաղաքացի, ով հաստատ իր քթից այն կողմ տեսնում է:
Քեզ անսահման ուժ Սոս այն պայքարի մեջ, որի մասին միայն գիտես դու, ու դա հերիք ես համարում:
Շնորհակալ եմ, որ միացար ֆիլմին, միասին դեռ շատ բարձրունքներ ենք հաղթահարելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին