Կառավարությունը Երասխի գործարանը տեղափոխեց Արարատ գյուղ
ՀՀ գործադիր մարինն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունելով, որոշեց, որ Երասխի մետալուրգիական գործարանը, որն ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար թիրախավորվում է, կտեղափոխվի Արարատի մարզի Արարատ գյուղ որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայումս տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ և, ըստ Ընկերության հաշվարկների, այն կպահպանվի ևս 10-15 տարի, որը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ:
Հիմնվելով ստեղծված հնարավորությունների և գործարար կապերի վրա՝ Ընկերությունը, որպես հիմնական թիրախային շուկա է ընտրել Մերձավոր Արևելքի արաբական երկրները, որոնք մինչ վերջերս մատակարարվում էին Ուկրաինայից և Ռուսաստանից, ինչպես նաև կառուցապատման ծավալներով առաջատար են տարածաշրջանում: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև ԻԻՀ-ի հետ կապը, որը հանդիսանում առաջնային հումքի կարևոր աղբյուր: Ելնելով վերը նշված իրողություններից և ստեղծված հնարավորություններից՝ առաջարկ է արվել Ընկերության ԱՄՆ-ի գործընկերներին կատարել համատեղ ներդրում ՀՀ-ում, հիմնել «ՋիԹիԲի Սթիլ» ընկերությունը, հաշվի առնելով նաև ՀՀ-ի հարմար աշխարհագրական դիրքը թիրախային շուկաների նկատմամբ։
Հարկ է նշել, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արատադրական նշանակության տարածքներից մեկը...
Գործարանի շինաշխատանքները սկսելուց առաջ Ընկերության կողմից կատարվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և ստացել ենք դրական եզրակացություն:
Միաժամանակ, հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար...
Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։
Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ...
Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։
ՀՀ կառավարությունից ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8․91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան
- Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է. Sputnik-ը լուսանկարներ է հրապարակել
- ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը
- Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան