Ծանրորդ Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե մեդալ
Կատարում ընթացող ծանրամարտի տարվա վերջին Գրան Պրին եզրափակվեց գերծանր քաշային ծանրորդների ելույթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող մրցաշարի գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականից Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժություն մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 190 կգ: Այս մրցաձևում Մարտիրոսյանը երրորդն է: Մարտիրոսյանը հրում վարժությունում գրանցեց 231 կգ և 240 կգ: Երկամարտի 430 կգ արդյունքով նա երկրորդն է:
Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 200 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Լալայանը երեք մոտեցմամբ բարձրացրեց 230 կգ, 235 կգ և 341 կգ: Երկամարտի 441 կգ արդյունքով նա դարձավ ոսկե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մեդալակիրներ էին դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Գարիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ալեքսանդր Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
- Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող
- Ծանրորդ Մարտին Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է