ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մարուքյանի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա:
Այդ մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:
«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք»,-ասել է Բադալյանը:
Ավելի վաղ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր հայտարարել՝ հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն՝ այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպման: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադենն էլ պնդել էր, թե որևէ համաձայնություն արտգործնախարարների առաջիկա հանդիպման վայրի ու ամսաթվի վերաբերյալ չկա։