ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, թե Երևանի գործողությունները խանգարել են Բաքվի և Մոսկվայի հետ նրա պայմանավորվածությունների
Նախորդ տարի Պրահայում ԵՄ-ի անցկացված գագաթնաժողովում Հայաստանի գործողությունները խոչընդոտեցին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների իրականացմանը:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բանն այն է, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունը Ադրբեջանին՝ Եվրամիության խորհրդականների թելադրանքով նաև «մոռանալով» գոնե հիշատակել այդ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտությունը»,-ասվում է գերատեսչության կայքում հրապարակված նրա մեկնաբանության մեջ։
Զախարովայի խոսքով՝ այս որոշումը արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Նա նաև ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով եռակողմ համաձայնագրերը չեղյալ հայտարարելու փորձերը չափազանց վտանգավոր են։ Նման քայլը լուրջ ռիսկեր է պարունակում առաջին հերթին հենց Հայաստանի համար, ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Զախարովան, եռակողմ համաձայնագրերի փաթեթը այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է Երևանի և Բաքվի միջև հաշտեցման համար: Այդ պայմանագրերը դեռ ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը չի հրաժարվել դրանցից։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի մայրաքաղաքում։