Երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Չեչնիայի բնակիչների հետ ուղիղ կապով շփման ժամանակ։
Կադիրովին հարցրել են. «Նախընտրո՞ւմ է երկրորդ կին ունենալ, թե՞ հանգիստ կյանք»։ «Չորս... Երկու կին ունենալը նշանակում է, որ իսկական տղամարդ ես: Երեքը լավ է, չորսը՝ երջանկություն: Ահա թե ինչ է ասել մեր մարգարեն», - պատասխանել է Չեչնիայի ղեկավարը:
Նա նաև խոստովանել է, որ սիրում է «այս կյանքը և գեղեցիկ կանանց», սակայն մնում է «խորապես հավատացյալ» մարդ: