Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարվել. Սերժ Սարգսյան
«Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, ի՞նչ է նշանակում՝ Արցախի պետական ինստիտուտները լուծարում են», -հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ ենթադրեն՝ լուծարում են, «իրենք հո հավերժ չեն լինելու»։
«Դա, բնականաբար, կախված է մարդկանցից, ովքեր բռնի տեղափոխվել են Հայաստանի Հանարապետություն։ Եթե նրանք ցանկություն չունենան, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա նշեց, թե Արցախի լուծարման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում. «Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել»։
ՀՀ նախկին նախագահն ասաց, թե չի անդրադառնա «խաղաղության պայմանագրին», քանի որ չգիտի՝ դրանում ինչ կա գրված։
«Պայմանագիրը փաստաթուղթ է, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել։ Եթե ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ այն։ Դա Հայաստանի կառավարիչների գործելաոճն է։ Դուք հիշո՞ւմ եք որևէ լուրջ պայմանագիր, որ Հայաստանի Հանրապետության կողմից մինչև 2018 թվականը ստորագրվել է և ստորագրվել է գաղտնի։ Չի եղել չէ՞ այդպիսի բան։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը նախօրոք հրապարակվել էին, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային փաստաթղթերին բոլորդ տեղյակ եք եղել։ Այս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դա ուղղակի զրո երաշխիք է. Սերժ Սարգսյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
- Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան
- Դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե՝ լեզվով․ Սերժ Սարգսյան
- Չի՛ կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը․ Սերժ Սարգսյան
- Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
- Թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը. Սերժ Սարգսյան
- Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը. Արա Զոհրաբյան
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին