Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները չեն համապատասխանել չափորոշիչներին
Հաշվի առնելով, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին, երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների:
Քաղաքապետարանից հայտնում են՝ դրանց տեղերն այլևս սպառված են։
Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված, ի դեպ, տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011514212 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան