Վայոց Ձորում քաղաքացին վրաերթի է ենթարկել «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծին, որը տեղում սատկել է
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում՝ «Քարի տակ» կոչվող վայրում, բախվել է ճանապարհին հայտնված բեզոարյան այծին։
Ըատ shamshyan.com-ի, հարվածի հետևանքով բեզոարյան այծը տեղում սատկել է։
Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեզոարյան այծը հաշվառված է «Կարմիր գրքում» և նրա որսն արգելվում է։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն
- Սեբաստիայում ողբերգական վրաերթի զոհը Ալլա Իգնատենկոն էր
- Ողբերգական վրաերթ՝ Սեբաստիա փողոցում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները