Տնտեսվարողներին զգուշացրել են. Շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող
«Խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու»,-ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը։
Ա. Հայրապետյանը ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։ Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:
Տեսչական մարմնից հայտնում են՝ Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո:
«Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», - հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսավարողները հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 10 օրում մի քանի բեռնատար է Լարսից հետ վերադարձվել՝ հիմնականում բանջարեղեն.Վահան Հակոբյան
- Բաբկեն Պիպոյան. ՍԱՏՄ-ն պետք է հասկանա, որ դատարկ խոսքեր ասելով խնդիրները չեն լուծվում
- ՍԱՏՄ հայտարարությունը կիսահղի լինելու մասին է․ Բաբկեն Պիպոյան
- Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
- ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
- «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան