Պետությանը վերադարձվեց ապօրինի ծագման 4 անշարժ և մեկ շարժական գույք
«Որոշմամբ նախատեսվում է ՀՀ-ի սեփականություն հանդիսացող 4 անվանում անշարժ և մեկ շարժական գույք ամրացնել ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով որոշման համապատասխան նախագիծը։
Սանոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով իրականացվող ուսումնասիություններով շահագրգիռ անձանց միջև կնքվել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել թվով 6 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ տրամադրելով նշված գույքերից Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով արդեն իսկ գրանցված գույքերի ցանկը և առաջարկել, հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5 րդ հոդվածի կարգավորումները, դրանք ամրացնել կոմիտեին։
ՀՀ գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանն էլ հայտնեց, որ ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձվել է Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից երեք հողատարածքները։
«ՏԿԵ-ին հանձնվող մեկ ավտոտնակը և «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցն էլ պատկանել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- հայտնեց դատախազը, հավելելով, որ շուտով պետությանը կվերադարձվի ևս մեկ անշարժ գույք։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ՝ սոցնախի նախկին պաշտոնյայի դեմ
- Սրբուհի Գալյան. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում
- Պահանջ է ներկայացվել դատարանին Հովիկ Աբովյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան