Կատարի Գրան Պրի․ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Կատարի մայրաքաղաք Դոհայում ծանրամարտի Գրան Պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճե․ է ոսկե մեդալ։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 230 կգ (107+123) արդյունքով։
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին