Չինաստանի ածխահանքում վթարի հետևանքով երեք մարդ է մահացել
Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում ածխահանքի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի Շանսի նահանգի Լյուլին շրջանի ածխահանքում։ Արտակարգ դեպքի հետևանքով չորս մարդ էին մնացել ապարների տակ։
«Փրկարարական աշխատանքներից հետո մեկ հոգու վիճակը կայուն է, մյուս երեքը զոհվել են»,-ասվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ։
Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում՝ Դնեպրոպետրովսկի շրջանի ածխահանքում մեթան է պայթել
- Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած հեղեղման պատճառով 22 տուժել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան