32 գերուց ոչ մեկը քաղաքացիական բժշկական կենտրոններ չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերուց ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իրականացվել է նախնական բժշկական հետազոտոթյուն, բուժզննություն: Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել:
Բոլոր կարիքները գնահատվել են, և ինչ որ անհրաժեշտ է եղել, հետազոտություններ իրականացվել են Մուրացան հոսպիտալում»,-նշեց Ա.Ավանեսյանը:
Նա ասաց, որ հետագայում հետազոտվելու անհրաժեշտություն դեռ չկա։
Հիշեցնենք, որ նախօրիեն Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել գերեվարված 32 անձանց։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան վերադարձած գերիները հարցաքննվում են ՔԿ-ում
- Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ․ Լարիսա Ալավերդյան
- 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները հավաքվել են Մուրացանի հոսպիտալի մոտ
- Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կմնան. Ալեն Սիմոնյան
- Հայ գերիները հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, գտնվում են Հայաստանի տարածքում
- Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից
- Լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին. Ալեն Սիմոնյան