Ադրբեջանում հայի արյուն թափած Ախունդովին դիմավորել են ինչպես հերոսի
Հայի արյուն թափած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի։
Հայտնի լրագրող Լինդսի Սնելը X-ի (նախկին թվիթերի) իր միկրոբլոգում հրապարակել է կարճ տեսանյութ ու գրել.
«Հուսեյն Ախունդովը, ով անցել է Հայաստանի սահմանը, սպանել հայ քաղաքացուն և իր զոհի հեռախոսով տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսանյութը, Ադրբեջանում նրան դիմավորել են ինչպես հերոսի»։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովին ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։
Ախունդովը նախ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի պահնորդի ընտանիքը Ախունդովը պատժելու համար կպայքարի միջազգային ատյաններում
- Ադրբեջանցի հանցագործն Ադրբեջանում է. Շատ ուրախ եմ
- Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
- Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին