Սերը դեպքի կյանքը, հայրենիքն ավելի մեծ է արցախցի երեխաների մեջ
Արցախցի փոքրիկները Ձմեռ պապից ուզում են խաղալիքներ, գրենական պիտույքներ, հեռախոս, և, իհարկե, խաղաղություն։ Խաղաղություն, որի մասին երազում են ոչ միայն փոքրահասակները, այլ նաև նրանց ծնողները, քանի որ թշնամի Ադրբեջանի պատճառով այդ բառն արդեն տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է դարձել։
Այսօր Արցախի օպերատիվ շտաբի դահլիճում տեղի ունեցավ Նոր տարվա տոնահանդես Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երեխաների մասնակցությամբ։ Տոնահանդեսին ներկա էր 100 երեխա։ Դեկտեմբերի 15-ին և 17-ին ևս 200 երեխայի համար կազմակերպելու է Ամանորի միջոցառում։
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ Արցախում էին, երբ իրենց հովանավոր կանադահայ Արտեմ Թութունջյանն առաջակել էր Նոր տարվա նախաշեմին 100 երեխայի համար կազմակերպել միջոցառում։
«Ես առաջարկեցի 50 երեխայի համար կազմակերպել Ստեփանակերտում, 50 երեխայի համար Երևանում։ Բայց մենք հիմա բոլորս Հայաստանում են։ Ընկեր Արտեմն էլ որոշեց ոչ թե 100, այլ 300 երեխայի համար կազմակերպել միջոցառում»,- ասաց տիկին Իրան։
1-12 տարեկան երեխաների համար, իրոք, օրը տոնական է. ծաղրածու, խաղեր, Ձմեռ պապ... Էլ ինչ է պետք երեխաներին մի լավ ուրախանալու համար։
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը նշեց, որ անցել են բազում նեղությունների միջոցով, եղել է ժամանակ, որ կարծես հույսը կտրվել էր։
«Բայց Աստված պահեց, պահպանեց իր կողմից ընտրած իր սիրելի ժողովրդին։ Այսօր, այս պահին, այս սրահում մենք կարողանում ենք մեր մանուկների հետ միասին գալիք նոր տարին դիմավորել և ուրախանալ մեր երեխաների համար, մեր երեխաների փոխարեն։ Այս ուրախությունը, որ ունեն մեր երեխաները, դա մեր ուրախությունն է։ Մեր փոքրիկները չպետք է ընկճվեն, նրանք աշխարհի որևէ ծայրում ապրող երեխաներից ոչ մի բանով պակաս չեն, միգուցե իրենց հմայքով ու գեղեցկությամբ առավել են։ Սերը դեպքի կյանքը, հայրենիքն ավելի մեծ է մեր երեխաների մեջ»,- ասաց Տեր Մեսրոպը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան