Լուկաշենկո. Դուրս գալը հեշտ է, մտնելն է դժվար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ երկրների ներսում կռիվներ թույլ չտալ։
«Մեր պետություններում, որոնք դուք այս սեղանի շուրջ ներկայացնում եք, դեռ կան գործիչներ և ոչ քիչ, որոնք իրար վրա ցանկապատից այն կողմ հաչում են։ Պետք է խուսափել սրանից։ Մեր տանը կռիվներ թույլ չպետք է տանք»,-ասել է Լուկաշենկոն։
«Բելտա»-ի փոխանցմամբ, Բելառուսի նախագահը նշել է, որ հիմա գլխավոր խնդիրը տնտեսության պահպանումն է։
«Եթե ներքին պատճառներ չլինեն, մեզ մոտ ոչ ոք չի գա։ Իսկ ներքին պատճառը տնտեսությունն է»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Նա ընդգծել է կապերի խզում թույլ չտալու կարևորությունը, ինչպես եղավ Ուկրաինայի ու Վրաստանի դեպքում։ Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ Ուկրիանայի նախկին նախագահներին հոդորել է դուրս չգալ ԱՊՀ-ից, նման խոսակցություն ունեցել է նաև Սաակաշվիլիի հետ։
«Դուրս գալը հեշտ է։ Մտնելն է դժվար։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է սպասել, չշտապել կարողանալը»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան