Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Փաշինյան
«Վերջին շրաջանում Հայաստանի օրակարգերի բերումով արձանագրում ենք տրանսպորտային կոմունիակացիաների դերակատարության կարևորությունը տարածաշրջանային կայունության, անվտանգության և ընդհանրապես՝ խաղաղության հաստատման բերումով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Խթանելով հավասար մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է, իսկ այդ կապերն ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների։
«Սա է պատճառը, որ Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որն, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիները բացելու մասին է և, ըստ էության, ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնելով որ 30 տարի Հայաստանը արգելափակված է եղել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտռնեց, որ մեր երկիրը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։
«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-ասաց նա։
Փաշինյանի ներկայացմամբ՝ հաջորդն ավտոճանապարհներն են, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարավային ուղի, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։
«Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-հավելեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու ուղղությամբ, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը խուսափում է ռուսական հարթակներում բանակցությունների գնալուց. Արթուր Խաչատրյան
- Իրանը պատրաստակամություն է հայտնել բավարարել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տարանցիկ կարիքները
- ՀՀ-ն միացավ «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին և «Տարանցման ազատության մասին» կոնվենցիաներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան