Ինքնասպանության դիմած ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի անվտանգության սենյակում իրեն ամրացված հաշվեցուցակային Մակարով տեսակի ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Վահագն Մ.-ն։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ նա աշխատում էր ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:
Հարակից հրապարակումներ`
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել
- Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին