Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել։ Համաձայն այդ երկրի սեյսմոլոգիական ծառայության, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ։
Վերջին օրերին Ադրբեջանում հաճախ են երկրաշարժներ գրանցվում։
Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան