Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանկոֆոն ընտանիքին իր պատկանելիությունը.Արայիկ Հարությունյան
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։ Այդ մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմից:
Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ,-ին հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտին և տարբեր ուղղություններով առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանկոֆոն ընտանիքին իր պատկանելիությունը և մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ առկա համագործակցային հարուստ օրակարգը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՖՄԿ և անդամների երկրների և կառավարությունների հետ համագործակցության հետագա խորացմամբ, և 2027թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը նաև վերոհիշյալի վկայությունն է։
Իր հերթին ՖՄԿ գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ Հայաստանի քառամյա նախագահությունն աչքի է ընկել իր արդյունավետությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ դերակատարությունն ունենալ ֆրանկոֆոն արժեքների և ֆրանսերեն լեզվի տարածման գործում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների
- Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է