Մեր պետությունը, խոսելով խաղաղության մասին, պատրաստ է զիջել նոր տարածքներ. Արշակ Կարապետյան
«Մենք պետք է մեր սերունդների առաջ պատասխանենք, թե ինչու ենք Արցախը հանձնել»,- Մոսկվայից ուղիղ կապով հայտնեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը։
Նա խոսեց իր հիմնադրած շարժման նպատակների, երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, դրանց հաղթահարման մեխանիզմների և ապազգայի, «ապապետական իշխանության» վարած քաղաքականության մասին։
«Ցավոք սրտի, մեր պետությունը, խոսելով խաղաղության մասին, պատրաստ է զիջել նոր տարածքներ»,- հայտարարեց Կարապետյանը և շարունակեց. «Մյուս կողմից էլ մենք այսօր կանգնած ենք մի հրեշի առջև, որը գերեվարել է արցախի առաջնորդներին և նվաստացնելու է նրանց դատարաններում»։
Գեներալի խոսքվ՝ ինքն այլ պետությունում է և ծանր է տանում, երբ հակառակորդ պետության ներկայացուցիչների հետ հայտնվում է նույն միջավայրում։
Նա հյատնեց, որ հայ ժողովուրդը պետք է պաշտպանի կանանց և երեխաներին ոչ թե հույսը դնի ուրիշների վրա։
Լրագրողների հացին, թե ինչու է նա ուղերձ հղում Մոսկվայից՝ Արշավիր Կարապետյանն ասաց. «Ես ազատ քաղաքացի եմ, կուզեմ վաղը Նյու Յորքում կլինեմ, ինչ կապ ունի, թե այդ հայտարարությունը որտեղիեց եմ անում»։
Գեներալը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները հետապնդում են 44-օրյա պատերազմի մասնակից զինվորականներին։
«Ովքեր համաձայն չեն գործող իշխանության հետ, բոլորի նկատմամբ կա գործ։ Տվեք մեկի անունը, որի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, կամ՝ ինչ-որ կուսակցության անուն տվեք, որի հանդեպ գործ հարուցված չկա։ Տվեք մի գեներալի անուն, որի նկատմամբ գործ հարուցված չէ, կամ ինքն ինչ-որ մի գործի չի մասնակցում»,- հայտարարեց Կարապետյանը՝ պնդելով, որ մայորից բարձր զինվորական կոչումով որևէ մի զինվորական չկա, որոնք քրեական գործով չանցնեն։
«Ես երբևիցե որևէ մեկին չեմ նվաստացրել, բայց չեմ էլ ցանկանում նվաստացած զգալ, ես երբևէ չեմ վախեցել, որովհետև մարտական գեներալ եմ, բայց ես չեմ ուզում, որ ինձ խանգարեն։ Ուզում եմ, որ հասնեմ հաջողության։ Մենք անպայման հանդիպելու ենք Երևանում։ Իմ բոլոր որոշումները կայացնում եմ այն ժամանակ, երբ դրանք իրագործելի եմ համարում»,-ասաց նա։
Գեներալը հայտնեց, որ համատեղ ջանքերով պետք է պայքարել ընդհանուր նպատակների համար և վեր կանգնել անձերից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան