Բաքուն չի ընդունում սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը
Ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից նոյեմբերի վերջին ներկայացրած խաղաղ համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
«Առաջարկությունների փաթեթը, որը մենք ստացել ենք Հայաստանից, տարբերվում է նախորդից։ Այն ավելի լավատեսական է»,- ասել է նա։
Բայրամովը նաև արձագանքել է երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու Երևանի առաջարկին. «Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները։ Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ինչ ասել է «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»
- Սեյրան Օհանյան. Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից