ԵՄ-ն որոշել է Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել
ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում որոշել են Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին միշելը գրել է X սոցիալական ցանցում։
Միշելը հայտարարել է նաև Ուկրաինայի և Մոլդովայի հետ միությանը միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշման մասին։ ԵՄ երկրների ղեկավարները կայն սահամաձայնության չեն եկել Բոսնիա և Հերցեգովինայի հետ կապված նմանատիպ գործողությունների շուրջ։ Եվրախորհրդի ղեկավարի խոսքերով, Բրյուսելը բանակցություններ կսկսի այս երկրի հետ «հենց որ ձեռք բերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանը»։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին ասել է, որ Բուդապեշտը չի մասնակցել Կիևի վերաբերյալ որոշմանը և դեռևս այն համարում է ոչ տեղին քայլ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վիճակը լավ է. Վիկտոր Օրբան
- Եվրոպական ճանապարհից հետընթացը կկործանի Վրաստանին
- Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ