Երվանդ Վարոսյան. 2024-ին տեսնելու ենք ավելի վատ ճնշումներ ու բռնաճնշումներ
«Այս տարին դատաիրավական համակարգի համար մի փոքր ավելի վատն էր, քան նախորդ տարին, բայց ես համոզված եմ, որ մի փոքր աvելի լավն էր, քան լինելու է հաջորդ տարի»,- Panorama.am-ի հետ զրույցում անցնող տարին ամփոփեց ու հաջորդ տարվա համար նման կանխատեսում արեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանի խոսքով, պահպանվում է գործադիր իշխանության կողմից իշխանության բոլոր ճյուղերի՝ այդ թվում դատական համակարգի ամբողջ ծավալով ուզուրպացման միտումը։
«Մենք ունենք Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ, ունենք մարդիկ, որոնք ֆեյսբուքյան գրառման համար գտնվում են կալանավայրերում, կան բազմաթիվ մարդիկ, որոնք հետապնդվում են խոսքի համար, մշտապես հետապնդվում են խոսqի համար ընդդիմադիր հայացք ունեցողները։ Ի հակառակ դրա, պաշտպանության ներքո են իշխանահաճո ինչ-որ սուբյեկտներ։ Խոսել իրավական պետության մասին բացարձակապես ավելորդ է»,-առկա իրավիճակն այսպես նկարագրեց Երվանդ Վարոսյանը։
Դիտարկմանը, որ նման պայմաններում Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները որևէ քննադատական խոսք չեն հնչեցնում Հայաստանում իրավունքների խախտումների, ոտնահարման դեպքերի վերաբերյալ, փաստաբանն արձագանքեց, ինչո՞ւ մեզ պետք է հուզեն արևմուտքի, արևելքի, հյուսիսի կամ հարավի գնհատականները։
«Դրանք սովորական, քաղաքական գնահատականներ են՝ կապված քաղաքական իշխանության արտաքին քաղաքական գործունեության հետ։ Արևմուտք կլինի, թե արևելք, ինձ բացարձակապես նման քաղաքական գնահատականները հետաքրիր չեն։ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-ասաց փաստաբանը։
Նա ցավով նշեց, որ Հայաստանում ապօրինությունները դարձել են սովորական երևույթ, դրանք բազմաթիվ են՝ մեկը մեկից ճչացող։
«Այնպես չի, որ նախկինում այսպես ասած մեղր էին բաժանում, բայց իհարկե, իրավիճակն այս աստիճան չէր, գոնե փորձ կար, ինչ-որ բան օրենքի տակ քողարկելու, հիմա այդ փորձերն էլ չկան։ Վատն այն է, որ Հայաստանում այդ ռեպրեսիոն զենքը գոյություն ունի, իսկ թե որ պահին դա ում ձեռքին հայտնվեց, դառնում է երկրորդական։ Այսօր սա է իշխանության, այդ զենքը կիրառում է մի ուղղությամբ, վաղը կգա մեկ այլ իշխանություն, այդ զենքը կկիրառի արդեն իր համար նախկինների ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ պետք է գիտակցել, դա զենք չի, իշխանությունը վայելք չի, աշխատանք է ժամանակավոր, ծառայություն մատուցել է։ Այս հասկացությունը չկա Հայաստանում։ Ինքս չեմ կարծում, որ երբևէ լինելու է»,-ասաց նա։
Անդրադառնալով 2024-ից ակնկալիքներին, Վարոսյանն ընդգծեց, երբ իշխանությունն ընտրում է բռնապետության, իշխանությունն ուզուրպացնելու ուղին, ինքն իրեն այլևս հետդարձի ճանապարհ չի թողնում։
«Նա ստիպված է լինելու նորից գնալ էլ ավելի հզոր բռնաճնշումների։ Ուրիշ տարբերակ չկա։ Մենք տեսնելու ենք ավելի վատ ճնշումներ ու բռնաճնշումներ, ավելի վատ ռեպրեսիաներ, քան տեսել ենք նախորդ տարում։ Ընտրում են թիրախ։ Առաջին հերթին թիրախ են քաղաքական ընդդիմախոսները, ընտրում են թիրախ նաև անհատական մոտեցմամբ, երբ կան այլ դրդապատճառներ, այդ թվում նաև տնտեսական շահեր։ Ցավալին այն է, որ իշխանությունն ում ուզում թիրախ է ընտրում։ Դրանից հետո արդեն հասցնում են մի վիճակի, որ ինքը որպես գործիք քո կամքը կատարի։ Այս արանքում էլ հնարավոր են նաև ճնշումներ դատական համակարգի նկատմամբ, չնայած ես կարծում եմ, որ ճնշումները եղան պրծան, դատական համակարգ որպես այդպիսին չկա, արդեն այն ինչ պետք է, կատարում է»,-ասա փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան