Իլոն Մասկի Tesla-ն հետ է կանչում իր ավելի քան 2 միլիոն էլեկտրական մեքենաներ
Իլոն Մասկի Tesla-ն հետ է կանչում իր ավելի քան երկու միլիոն էլեկտրական մեքենաներն այն բանից հետո, երբ ԱՄՆ կարգավորող մարմինը հայտնաբերել է պոտենցիալ վտանգավոր թերություններ իր ավտոմատ կառավարման համակարգում: Այս մասին գրում է BBC-ն։
Դրան նախորդել էր ավտոպիլոտը միացված ժամանակ մեքենաների հետ տեղի ունեցած վթարների երկամյա հետաքննությունը:
Հետկանչը վերաբերում է 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ում վաճառված Tesla-ի գրեթե բոլոր մեքենաներին, որոնք հագեցած էին ավտոպիլոտով:
Սա Tesla-ի մեքենաների երկրորդ հետկանչումն է այս տարվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, սեփականատերերը ստիպված չեն լինի իրենց մեքենաները տանել վաճառքի և սպասարկման կենտրոններ. Tesla-ն ասաց, որ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ որոնվածը ինտերնետի միջոցով կուղարկի անմիջապես էլեկտրական մեքենաների համակարգիչներ: Այնուամենայնիվ, պաշտոնապես սա դեռ կոչվում է հետկանչում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան