Այսօր մենք չունենք անկախ դատական համակարգ․ ՄԻ առաջին պաշտպան
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ դատական վեթինգը 80 տոկոսով կատարված է։ Ըստ ԲԴԽ-ի՝ եղել են դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ։
Իհարկե, ոլորտի մասնագետները կասկած չունեն, որ վեթինգը վերաբերել է այն դատավորներին, որոնք չեն կատարել իշխանական վերնախավի հրամանները։
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ի արված՝ «չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի» հայտարարությունը և ընդգծեց, որ եթե հաշվի առնենք այս հայտարարությունը, ապա սպասելի էր այսպես կոչված՝ վեթինգի արդյունքները։
«Այսօր մենք չունենք անկախ դատական համակարգ և այդպիսի կախվածություն ստեղծելու մեջ ԲԴԽ-ն ունեցել է իր ուրույն տեղն ու դերակատարությունը։ Նրանք, որոնք չեն կատարում հրամանները՝ այս կամ այն ընդդիմադիր անձի վերաբերյալ, անմիջապես կանգնում են դատավորի կոչումից զրկվելու փաստի առջև։ Այս առումով ափսոսում եմ, որ ժամանակին ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, որը կոչված է եղել իրավական պետություն կայացնելուն, ցավոք սրտի, իրականացնում է բոլորովին հակառակ գործողություններ»,- հավելեց Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահ
- Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով
- Արթուր Վանեցյան. Վեթինգ չանելու պատճառն իշխանության ապաշնորհ և անգրագետ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները