Կառավարությունը մինչև 65 միլիոն դոլարը հատկացրեց «Ռոսատոմ»-ին՝ ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թ. երկարաձգելու համար
Կառավարությունն այսօր չզեկուցվող 58 նախագծերի թվում ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը։
Այն հնարավորություն կտա Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելուն ուղղված աշխատանքների կատարել:
Որոշմամբ կառավարությունը թույլ տվեց Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։
Որոշմամբ սահմանվում է, որ պայմանագրի գինը չպետք է գերազանցի 65 միլիոն ԱՄՆ դոլարը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
- Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար. գործն ուղարկվել է դատարան
- Առաջիկա 5 տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը
- Մեր ատոմակայանում ամեն ինչ փոխվել է, բացի աշխատակիցներից․ Գնել Սանոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին