Նարիշկին. Արևմուտքը չի հրաժարվում ԱՊՀ երկրների գործերին կոպիտ միջամտելու սովորությունից
Արևմուտքը, չնայած հետխորհրդային տարածքում իր կործանարար գծի շոշափելի ձախողումներին, չի հրաժարվում ԱՊՀ երկրների գործերին կոպիտ միջամտելու սովորությունից։ Այս մասին Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ հանդիպման մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Նարիշկինի, Արևմուտքի այդ փորձերը պառակտտիչ նպատակ ունեն, զրկելու այդ երկրներին քաղաքական կամքից և. տնտեսական ներուժից՝ այդպիսով կանխելով Եվրասիայում ուժի այլընտրանքային կենտրոնի ձևավորումը, որը կարող է մարտահրավեր նետել թուլացող արևմտյան գերիշխանությանը։
«Հիմա չունենալով ուժ, ինչպես նախկինում, ուղղակիորեն գործելու, այսպես կոչված, մարդասիրական միջամտությունների միջոցով, Արևմտյան բլոկը օգտագործում է հիբրիդային պատերազմի մեթոդներ, որոնք ազդում են պետության և հասարակության կյանքի բառացիորեն բոլոր ասպեկտների, բոլոր ոլորտների վրա»,-ասել է ռուսաստանցի պաշտոնյան Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը։