Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա. Նիկոլ Փաշինյան
«Աշխատակարգով սահմանվում է երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերությունները, նիստերի անցկացման և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։
Վերջինս զեկուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
Փոխնախարարի խոսքով՝ կարգավորումը պետությունների սահմանազատման հանձնաժողովների անդամներին պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու ու ստորագրելու, ինչպես նաև նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքների իրականացման միջոցով սահմանազատման ու սահմանագծման գործընթացների հնարավորություն է ընձեռնում, և ապահովում է դրանց իրավական ու տեխնկական ասպեկտները։
Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ հաջորդ փուլում պետք է մշակվի մեկ այլ կանոնակարգ, որն իրավական ակտի տեսք կստանա։
«Դրանով արդեն պետք է նկարագրենք մեթոդաբանությունն ու սահմանումներ պետք է տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզի սահմանման տակ, ինչը գերկարևոր է ու ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ»,-ասաց փոխվարչապետը և կարծիք հայտնեց, որ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո, աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով ու տոպոգրաֆիկ քարտեզների քննարկման ձևաչափով։
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, թե նման որոշում պետք է հաստատի նաև ադրբեջանական կողմը և հայտարարեց, որ սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա։
Նա նաև հորդորեց սահմանազատման ուղղությամբ աշխատանքները ակտիվացնել։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ կանցկացվի. Դիվանագիտական աղբյուր
- Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
- Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան