Ավագանիները կառավարության դեմ բարձրացնում են հարցեր, որոնք իրենց լուծման տիրույթում են.Նիկոլ Փաշինյան
«Շատ դեպքերում մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ավագանու ներկայացուցիչները բարձրացնում են հարցեր և մեր ուսունասիրությունները, ցույց են տալիս, որ այդ հարցերը ավագանու լուծման տիրույթում են, բայց նրանք այդ հարցերի լույծումն ակնկալում են կառավարությունից, վարչապետից կամ նախարարից»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Հայտարարելով, թե համայնքները հսկայածավալ աշխատանք են կատարում պետության համաֆինանսավորմամբ՝ Փաշինյնն ասաց, որ այդ հարցում էական նշանակություն է ունեցել ոչ միայն համայնքների խոշորացումը, այլև համայնքներում ընտրակարգի փոփոխությունը:
Նա հայտարարեց, որ դրան զուգահեռ կան խնդիրներ, որոնք խոսում են այն մասին, որ ավագանիները չեն յուրացրել իրենց լիազորությունների սահմանները:
«Ավագանիները պետք է դեռևս յուրացնեն այն գործիքակազմը և լիազորությունների սահմանները, որոնք ունեն»,-ասաց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ խնդրի լուծման համար ՏԿԵ նախարարությունը վերապատրաստման կուրսեր է իրականացնում, որպեսզի ավագանու անդամները մեծացնեն իրենց լիազորությունների իմացության վերաբերյալ կարողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Պետության համաֆինանսավորած 31-մլրդ դրամի 446 ծրագրի մեջ գերակշռել են ասֆալտապատումները. Գնել Սանոսյան
- Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա. Նիկոլ Փաշինյան
- Պետությանը վերադարձվեց ապօրինի ծագման 4 անշարժ և մեկ շարժական գույք