Պուտին. Չեմ կարծում, որ ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը բխում է Հայաստանի շահերից
«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ ՌԴ նախագահն այսօր ուղիղ եթերում ամփոփում է տարին, պատասխանում լրագրողների ու քաղաքացիների հարցերին։
«Վերջիվերջո, դա պետության ընտրությունն է։ Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, ապա մենք գիտենք, որ դա ուղղակի պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով»,- ասել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան