Մանուկյան. Բաբկեն Արարքցյանը պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ
ՀՀ առաջին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազեն Մանուկյանը ցավակցություն է հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:
«Ցավով տեղեկացա Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:
Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ»,- նշել է նա ցավակցականում։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ.Ռոբերտ Քոչարյան
- Մահացել է Բաբկեն Արարքցյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան