Հոգևորականները՝ ի պաշտպանություն հայրենի հողի
2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ազգ-եկեղեցի-բանակ մեկ միասնականություն դարձած գնում էին առաջ։ Թիկունքից ժողովուրդը հնարավոր ամեն ինչով օգնում էր առաջին գծում գտվող զինվորին, իսկ հայ եկեղեցու սպասավորները՝ մարտի դաշտում, հոսպիտալում և թիկունքում էին։
Թշնամու հարձակման հենց առաջին օրվանից պաշտպանության բանակում իրեն ծառայությունը բերող գնդերեցները եղել են իրենց զորամասերում և զորամասի հրահանգով համապատասխան նյութական միջոցերը ստանալուց հետո մեկնել են մարտական դիրքեր։
Հազարավոր նահատակված տղաների թվում կան հոգևորականներ, ովքեր չեն ուզել իրենց մարտական ընկերներին մենակ թողել։ Հարյուրավոր անհետ կորածների թվում կան հոգևորականներ։ Հազարավոր վիրավորների թվում եղել են հոգևորականներ։
44-օրյա պատերազմի օրերին տեղեկություն տարածվեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զինվորյալ միաբաններից Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի անհետ կորելու մասին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից Panorama.am-ին հայտնեցին, որ մինչ օրս Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի մասին որևէ լուր չկա, համարվում է անհետ կորած։
44-օրյա պատերազմի զոհերից են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
Նարեկ սարկավագը զոհվել է հոկտեմբերի 29-ին: Նա շտապում էր առաջնագիծ՝ Մարտունու պաշտպանական դիրքերից մեկը՝ զինվորներին օգնություն հասցնելու: Սակայն թշնամու ԱԹՍ-ն թիրախավորում է նրա մեքենան...
Ռուստամ սարկավագ Պողոսյանը պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինվորական ծառայության մեջ: Հրետանավոր էր։ Ռուստամ Պողոսյանը զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 28-ին, ծառայում էր Մարտունի 3-ում: Նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Կարմիր Շուկայի տարածքում:
Պատերազմի օրերին վիրավորների թվում է եղել Զինված ուժերի ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը։ Հոկտեմբերի 2-ին Մարջանլուի հատվածում հրետակոծության ժամանակ բեկորային վիրավորում է ստացել Հրայր սարկավագը։ Վիրավորվելուց հետո Հադրութի Տող գյուղ են տեղափոխել։ Այնուհետև տարել էին Սիսիան, «Էրեբունի», ապա՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Հոկտեմբերի 14-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Հրայր սարկավագ Լալայանը կրկին մեկնել է ռազմաճակատ՝ այնտեղ մնալով մինչև պատերազմի ավարտը։
Արցախի Հարապետության դեմ 2023 թ դեպտեմբերի 19-ից թշնամի Ադրբեջանի կողմից սկսած ռազմական գործողությունների ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ հայ եկեղեցու որևէ սպասավոր չի զոհվել կամ չի վիրավորել։
Հոգևորականները Արցախից վերջինը հեռացողների թվում են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Դադիվանքից վերջին հոգևորականները «կամք» են բերել
- Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
- «Ես ձեր կողքին եմ»...Նարեկ Սարկավագ Պետրոսյանի զոհվելուց մեկ տարի անց
- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
- Զինվորները մկրտվում են մարտից առաջ
- Գնդերեցները երգելով գնում են առաջնագիծ
- Հոգևորականը պատրաստ է որևէ ժամանակ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան