«Այո, մենք ինչ-որ տեղ սխալներ ենք թույլ տվել». Լուկաշենկոն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին
Ղարաբաղյան հակամարտության սրումը չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։ Դեկտեմբերի 14-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների19-րդ հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Այո, մենք ինչ-որ տեղ սխալներ ենք թույլ տվելԱյո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք սա շտկենք». ասել է Լուկաշենկոն և հավելել.«Հեշտ է հեռանալ, հանձնվել, բաժանվել: Հետո բաժաքներն իրար խփել դժվար կլինի։ Մի արեք դայն. «Ձեզնից շատ բան է կախված»։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այս հակամարտության սրումը տեղի չէր ունենա, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։
«Եվ դա Փաշինյանի մեղքը չէ։ Նա ժառանգել է այս ամենը։ Կներեք, որ այս մասին խոսում եմ: Ես հայտնվեցի Ալիևի և Սարգսյանի միջև և հրապարակավ առաջարկեցի՝ տղերք, դե, իհարկե, դուք ղարաբաղցի եք, բայց մենք պետք է որոշենք, թե այսօր ինչ է հնարավոր։ Չարեցին, ստացան։ Հայաստանին ավելի լա՞վ է դարանից, ոչ։ Ադրբեջանի համար էլ դա հեշտ չէ»,- ասել է Լուկաշենկոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին