Ասել, որ 2023թ.-ին մենք կարողացանք հաղթահարել, որոշ էական խնդիրներ, դժվար է.Արմեն Քթոյան
2023 թ.-ին 2022 թ.-ի համեմատ արձանագրվեց տնտեսական ակտիվության գրեթե 50 % նվազում։ Վերոնշյալ և տարվա մյուս հիմնական տնտեսական ցուցանիշներն ամփոփելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին։
«Տարին դեռ ամփոփված չէ, ունենք առաջին 10 ամիսների արդյունքները, այնուհանդերձ, եթե հիմնական միտումները, որոնք մինչ այս ընդգծված են, դրսևորվեն նաև հաջորդ ամիսներին, ապա կունենանք մի իրավիճակ, որ տնտեսական ակտիվությունը շատ ավելի բարձր կլինի, քան կառավարության նախանշած տնտեսական աճի ծրագրային մակարդակը։
Տարվա ընթացքում որոշակի թուլացում նկատվեց՝ հաշվի առնելով, որ աճի բազան ավելացավ և դրա վրա ավելի բարձր աճ ցուցադրելը բավականին բարդ էր լինելու։ Կարելի է ենթադրել, որ տարեկան կտրվածքով կունենանք 7.2%-ի տիրույթում կամ մի փոքր ավելի տնտեսական աճ։
Աճի կառուցվածքը չի կարելի միանշանակորեն դրական գնահատել։ Մի կողմից ունեքն առանձի ոլորտներում առաջանցիկ ընդլայնում, շինարարության ոլորտում կա կրկնակի աճ, ծառայությունների ոլորտում չնայած դանդաղում ենք, բայց էլի երկնիշ աճի իրավիճակում ենք, նույնը՝ առևտրի պարագայում, արտահանման-ներմուծման գործառնություններում։
Թվերով այդպես է, բայց երբ խորանում ենք առանձին բաղադրիչների մասով, կրկին ամեն ինչ միանշանակ չէ։ Շինարարության աճը հիմնականում պայմանավորված է կազմակերպություններրի միջոցով արվող շինարարությունների ծավալի ընդլայնմամբ, ինչ էլ իր հիմքում ունի եկամտային հարկի վերադարձի նորմի սահմանափակումը՝ 2025 թվականից, մյուս կողմից էլ հիփոթեքային վարկավորման ծավալների էական ընդլայնմամբ պայմանավորված իրավիճակ կա։
Առևտրի ոլորտը, չնայած կրկին 20 %-ը գերազանցող աճ է պայմանավորում, բայց ավելի մեծ աճ կա մեծածախ և մեքենաների առևտրի ոլորտներում, համապատասխանաբար 30% և 50%, բայց մանրածախ առևտրի ծավալներն շատ ավելի համեստ են։
Ծառայությունների ոլորտում նախորդ տարի շատ ավելի մեծ ընդլայնում ունենք։ Այս տարի մենք, ճիշտ է՝ ելի երկնիշ աճի տեմպ ունենք, այնուհանդերձ աճի կառուցվածքում եթե նայենք, ապա ֆիանանսական և ապահովագրական գործունեության ոլորտը առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակի նվազում է արձանագրել։
Եթե դիտարկենք արտահանաման և ներմուրծման գործառնությունները, ապա այստեղ ունենք էլի բավականին բարձր աճի տեմպեր, բայց մյուս կողմից բավականին մեծ է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված իրավիճակով թելադրված գործառնությունների ծավալը։
Այսինքն՝ ֆորմալ առումով, թվերի տեսանկյունից շատ վատ չէ ամեն ինչ, բայց կառուցվածքային, բովանդակային առումով ասել, որ տնտեսության մեջ մենք կարողացանք հաղթահարել, որոշ էական խնդիրներ, կամ այդ խնդիրների հաղթահարման ճանապարհին ենք, դժվար է։
Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի վրա պետք է թուլանար։ Եթե մենք նայում ենք ռուս այցելուների դինամիկան, բայց, հանուն արդարության պետք է արձանագրել, որ այն ավելի բարձր մակարդակի վրա է, քան կանխատեսվում էր տարեսկզբին։ Օրինակ՝ ԿԲ-ն կանախետսում էր, որ այս տարվա երկրորդ կիսամյակում այն շատ ավելի թուլացման կգնա և կկորցնի դերակատարման ազդեցությունը, բայց ներկայումս այդ ազդեցությունը կանխատեսածից շատ ավելին է։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, բնականաբար այն ժամանակ այդ գործոնի ազդեցությունն շատ ավելի զորեղ էր։
Համենայն դեպս, բոլոն էլ հասկանում էին, որ դրա ազդեցությունն կարճաժամկետ է, ինչի հետևանքներից մեկն էլ իմ հիշատակած նախորդ տարվա համեմատ ֆինանսական և ապահովագրական ոլորտներում ծավալների կրճատումն է և նման ոլորտներ էլի կարելի է թվարկել»,-ասաց Արմեն Քթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էներգետիկ անվտանգության առումով բավական մեծ խոստումների և ձախողված իրողությունների տարի է. Արմեն Մանվելյան
- Տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք.Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան