Կենդանական ծագում ունեցող մթերքները բարձր ռիսկայնություն ունեն. Սննդագետ
Քիչ առաջ գյուղատնտես Հարություն Մնացականյանը ահազանգել էր՝ «քանի որ տոների հետ կապված կաթնամթերքի և մսամթերքի մեծածավալ գնումներ եք անելու, հատկապես այս տարի միսը կեփեք երկար, խոսքս վերաբերվում է հիմնականում տավարի մսի»։
Panorama.am-ը դիմեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանին՝ թե ինչո՞ւ հատկապես այս տարի պետք է ուշադրություն դարձնել տավարի մսին, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ոչ լավ եփած տավարի միսը։
«Կենդանական ծագում ունեցող մթերքներն ինքնին հանդիսանում են բարձր ռիսկայնություն ունեցող մթերքները, բայց այս խմբում մասնավորապես տավարի, խոզի միսը հանդիսանում են ոչ կայուն մթերք, քանի որ արտաքին միջավայրում կարող է և աղտոտվել, ջերմաստիճանն ազդեցություն ունի, բացի դրանից, կենդանիները կարող են ունենալ տարատիպ հիվանդություններ։
Տոնական օրերից առաջ, քանի որ շուկայի վերահսկողությունը դառնում է այնպիսին, որ տարբեր վայրերում իրականացվում է կենդանիների սպանդ, կենդանիների իրացում, բացի այդ, մարդիկ սպասում են, որ իրենց ծանոթից գնեն միս, մսեղիք, որևէ մեկը չգիտի, այդ միսը փորձաքննություն անցած է, թե ոչ, կենդանին առողջ է, թե տառապում է որոշակի հիվանդություններով, որոնք ընդհուպ կարող են փոխանցվել մարդուն»,- ասաց սննդագետը։
Նա խորհուրդ տվեց խոզի մսի առումով էլ լինել ուշադիր. «Խոզի ազդրամիսը պետք է պատշաճ եփել, որ մսեղիքի խորքում ևս մանրէները, կենսաբանական վտագները, որոնց մեջ մտնում են մակաբույծները, բնականաբար, լիարժեք ոչնչանան։ Տնային տնտեսուհիներին խորհորդս՝ խոզի մսի 1 կիլոգրամը եփել 1 ժամ, բայց նվազագույը՝ 6 ժամ։ Այսինքն, պետք է պատշաճ ջերմային մշակում իրականացել, որպեսզի խորքում բոլոր մանրէներն ակտիվազերծվել և ձեր ընտանիքն ապահովագրել բոլոր հիվանդություններից տոնական օրերին և Նոր տարին դիմավորեք առողջ և ուրախ»։
Դ. Պիպոյանն ասաց, որ խիստ խնդրահարույց է նաև ֆարշը. «Այն արագ փչացող է, պետք է լավ եփել, ամբողջ ջերմային մշակումն լիարժեք իրականացնել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան