Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների ապագային վերաբերող որոշումը հետաձգվել է մինչև գարուն
Թուրքիայի եվրաինտեգրման ապագա հեռանկարների վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչև ԵՄ հաջորդ գագաթնաժողովը, որը նախատեսված է հաջորդ տարվա մարտին։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին։
Ըստ պարբերականների տվյալների՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարները դրական են գնահատել Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որը նոյեմբերի վերջին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ուստի կարծիք է հայտնվել այն դիտարկել մարտի 21-22-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Ենթադրվում է, որ գագաթնաժողովում կհաստատվի Թուրքիայի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի մասին փաստաթուղթը, որը պատրաստվել է հունիսին ԵՄ հանձնարարականների համաձայն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիա եկած ամեն ամերիկացի դեսպան մտածում է՝ ինչպես հեղաշրջում իրականացնի․ Թուրքիայի ՆԳ նախարար
- ԵԺԿ-ն պահանջում է լիագումար նիստ՝ քննարկելու Թուրքիա ԵՄ պաշտոնյաների այցն ու նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցը