ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
Դեկտեմբերի 15-ին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.46 դրամով և կազմել 404.58 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, այսօր բացի դոլարից աճել է նաև եվրոյի, ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքը։
Մասնավորապես, եվրոյի փոխարժեքն աճել է 6.04 դրամով և կազմել
441.56 դրամ, բրիտանական ֆունտինը՝ 6.40 դրամով և կազմել 512.20 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքն էլ աճել է 0.02 դրամով՝ կազմելով 4.51 դրամ։
Ինչ վերաբերում է ոսկու գնին, ապա այսօր այն աճել է 50.75 դրամով և կազմել 25787.46 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Օրվա փոխարժեքով դոլարն ու ռուբլին թանկացել են, եվրոն և ֆունտը՝ էժանացել
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան