Քաղաքական 13:48 15/12/2023 Հայաստան

Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մեկը հայերի պատմական ներկայությունն է արցախյան տարածքներում. Համլետ Պետրոսյան

44-օրյա պատերազմից հետո պարբերաբար լսում էինք, լուսանկարներ տեսնում, որ թշնամի Ադրբեջանն իր հսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներում խեղաթյուրում, ոչնչացնում, վանդալիզմի է ենթարկում հայկական հուշարձանները, եկեղեցիները, խաչքարերը։ Իսկ այս տարվա սեպտեմբերից՝ արցախցիների բռնի տեղահանությունից հետո նման դեպքերն ավելի հաճախ են։

Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր,  Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանի հետ՝ Արցախի Հանրապետությունում նման պայմաններում հայկական հուշարձանների պահպանման մեխանիզմների, դրանց կիրառման հնարավորություն մասին։

Panorama.am-Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու, խեղաթյուրելու դեմն առնելու միջոցը ո՞րը կարող է լինել։

Համլետ Պետրոսյան-Ընդհանրապես, ամենատարածվածը համարվում է միջազգային մշակութապահպան կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՕՄՕՍ, ԻԿՕՄ արձագանքը, բայց, որպես կանոն, միջազգային նման կազմակեպությունները պետությունների կազմակերպություններ են, քաղաքական կազմակերպություններ են, որոշումներն ընդունվում են շատ հաճախ ոչ թե ըստ իրավիճակի, այլ ըստ քվեարկության։ Դա բարդացնում է  խնդիրը։ Բայց դա մի ճանապարհ է, որի ուղղությամբ անպայմանորեն կարելի է աշխատել։

Մենք ընտրել ենք հիմնականում խնդիրը միջազգային գիտական հանրույթին ներկայացնելու ճանապարհը։ Դա նույնպես շատ կարևոր է այն առումով, որ շատ հաճախ  միջազգային զանազան մշակութապահպան կազմակերպություններ, ներառյալ քաղաքական՝ Եվրախորհուրդ, ՄԱԿ, դատարաններ, որպես կանոն դիմում են ավելի չեզոք  աղբյուրների։ 

Այս տեսակետից monumentwatch.org և Caucasus Heritage Watch-ն ակադեմիական հարթակներ են, չեք գտնի հայկականության, միտումնավորության որևէ դրսևորում։ Հատուկ համակարգ ենք մշակել, թե ինչպես ներկայացնել, հետևել ակադեմիական բարեվարքությանը, ավելորդ բառեր չասել և այս տեսակետից, կարծում եմ, մենք հաջողում ենք։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ ԱՄՆ դեսպանությունը մեզ առաջարկում է պայմանագիր կնքել Քորնելի համալսարանի հետ և համատեղ աշխատել որպես ամերիկյան և հայկական գիտական թիմեր։

Panorama.am-Գիտական մակարդակով արվում է հնարավոր ամեն ինչ, իսկ պետական մակարդակով բավարար քայլեր արվո՞ւմ են։

Համլետ Պետրոսյան-Ես կդժվարանամ ասել բավարար են։ Ընդհանրապես, իշխանության դիրքորոշումը կապված  այս ծանր վիճակի, պայմանագիր կնքելու հեռանկարի հետ, կորակեի զգուշավոր։ Երևի քաղաքականության մեջ դա հնարավոր է, բայց  մյուս կողմից էլ, ակնկալում եմ, պետությունը վարի նաև մշակութային ժառանգությանն ուղղված հատուկ քաղաքականություն և պարտադիր չէ այդ երկուսը՝ քաղաքական ընթացքն ու ժառանգության հանդեպ վերաբերմունքն իրար հետ կապել։ Մենք մեր թիմով  գրել ենք՝ ինչ անել հիմա։ Ուղարկել ենք մեր գրությունը մեր եկեղեցուն, Արցախի նախկին իշխանությանը, Հայաստանի իշխանություներին։ Մի երկու անգամ թեթև քննարկում է եղել, կարծես, ցավոք, որոշումը դանդաղում է։ Առաջակում ենք, որ եթե  պետությունը քաղաքական խնդիրներ ունի, ստեղծի վարչագիտական կենտրոն, պետության՝ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ վարվող քաղաքականության գործառույթը պատվիրակի այդ կենտրոնին։ Դա այս պայմաններում լավագույն լուծումն է։ Այս պահին պատասխան չկա։

Panorama.am-Ադրբեջանում գտնվող հայկական հուշարձաններն ադրբեջանցիները մեկ աղվանականցնում են, մեկ ուդիականացնում, հիմա նաև ուղղափառացնում։ Ինչո՞ւ՝ աղվանական, ուդիական, ...  բայց ոչ հայկական։

Համլետ Պետրոսյան- Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մեկը հայերի պատմական ներկայությունն է այդ տարածքներում։ Ինչպե՞ս ժխտել  այդ պատմական ներկայությունը, երբ որ այդ փաստերը  հազարավոր են։ Ուրեմն կարելի է փորձել այդ փաստերը որոշակի փոփոխությամբ վերագրել ուրիշներին, միայն թե հեռացվի հայկականից, կապ չունի, թե ումն է։

Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա. Արցախն ու Ուտիքը դարեր շարունակ  գտնվել են Աղվանից եկեղեցու կազմում, կաթողիկոսները հանդես են եկել որպես Աղվանից կաթողիկոսներ, երբեմն իշխաններն են հանդես եկել որպես Աղվանից իշխան։ Այս ձևական բանը, քանի հայագիտությունը խորը և մանրամասն չի մեկնաբանել, հնարավորություն է  տալիս  ադրբեջանցիներին ասելու՝ տեսեք, եթե նա Աղվանից կաթողիկոս է եղել, ի՞նչ է նշանակում հայկական խաչքար։

Բայց բոլոր գրերը հայերեն են, կաթողիկոսները հիմնականում հայեր են եղել, խոսել ու գրել են հայերեն։ 

Panorama.am- Ահա թե ինչ...  Շնորհակալություն մեկնաբանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}