Հայկ Մարտիրոսյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Լուրը հայտնում է sport.news.am-ը:
Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ մնալով կես միավոր։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ուկրաինացի Վալենտին Հուլկային, Շվեդիայի ներկայացուցիչ Դրեզեն Դրագիչեւիչին, կոսովցի Նդերիմ Սարաչիին, սլովենացի Մատեյ Սեբենիկին, խորվաթ Անտե Սարիչին, չեռնոգորցի Դենիս Կադրիչին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին,
ոչ ոքի խաղաց սերբ Ալեքսեյ Սարանայի, ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի, ավստրիացի Կասպեր Շոպենի եւ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ։
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունը (13 տուր)։
Հարակից հրապարակումներ`
- Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում
- Արթուր Դավթյանը կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է
- Տիգրան Հարությունյանը «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում առաջատարների շարքում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան