Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 9-ամյա տղան հանկարծամահ է եղել
Դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shasmhyan.com-ի տեղեկություններով, ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։
Պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին