2023թ-ին պետական մարմինները մեկ անձից կատարել են 9.3 մլրդ դրամի գնում.Սերգեյ Շահնազարյան
«Պետական մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների շատ ավելի կիրառության գլխավոր պատճառներից մեկը 2023 թ-ին եղել է Արցախի Հանրապետության հետ կապված»,- «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերը և հանրային վերահսկողությունը» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյան։
Նրա խոսքով, սկզբում այն պայմանավորվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ, երբ կիրառվել հրատապ մեկ անձինց գնումները, իսկ տարվա վերջում արդեն բռնագաղթածների խնդիրները լուծելու համար է։
«Մոտավորապես 3.4 մլրդ դրամի գնումների ոչ մրցակցային ընթացակարգեր են կիրառվել և բանականաբար, դրանք կարելի է համարել օբյեկտիվորեն պայամանավորված, քանի որ այն եղել է արտակարգ իրավիկճակ»,-հայտարարեց ՀԿ տնօրենը։
Նրա խոսքով՝ ոչ մրցակցային ընթացակարգերով կատարված գնումների ծավալների փոփոխություն նախորդ տարվա համեմատ այնքան էլ մեծ չի եղել։
«2022 թվականի 11 ամսիների ընթացքում այն եղել է գնումների ընդհանուր ծավալի մոտավերոպես 42 %-ը, իսկ 2023-ին այն ընդամենը 2% է նվազել։ Այստեղ մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ միջոցառումների կազմակերպման հետ, որոնց համար ևս շարունակվում են կիրառվել ոչ մրցակցային գնման ընթացակարգեր»,-ասաց Բուռնազյանը և տեղեկացրեց, որ վերջինի դեպքում որոշակի ընկերությունների հետ բավականին խոշոր պայմանագրեր են կնքվում միջոցռումներ անցակցնելու համար։
Նրա խոսքով այն հիմնականում Երևանի քաղաքապետարնի կողմից է արվում և 2023 թվականին շուրջ 1 մլրդ դրամի միջոցառումների կազմակերպման համար մեկ անձից գնում է իրականացվել։
Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն էլ հայտնեց, որ ոչ մրցկակցային գնումների հիմնական մասն առողջապահության ոլորտին է բաժին ընկնում։
«2022 թվականին մեկ անձից կատարվել է 13,7 մլրդ դրամի գնում, իսկ այս տարի 9.3 մլրդ է այն կազմել, որից 3 մլրդը՝ ԼՂ խնդրի հետ է կապված»,- հայտարարեց Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է
- Քաղաքապետարանից ասում են՝ երբ ուզեն, մեկ անձից գնում կկատարեն
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան