Դերասանուհի Տաթև Մելքոնյանը հաջողություն մաղթեց Panorama.am-ին
Այս տարվա ամռանը Երևանի քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Ուղիղ մեկ տարի է, ինչ թատրոնը տնօրեն նաև չունի։ Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն էր Մակիչ Մարգարյանը։ Սակայն թատրոնը հիմա տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 14-ից դերասանուհի Տաթև Մելքոնյանը նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Սահմանված կարգով լինելու է մրցույթ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել մրցույթին։ Մրցույթի արդյունքներով հաղթած թեկնածուն կնշանակվի թատրոնի տնօրեն»,- ասաց նա։
Հ.Կոստանյանը տեղեկացրեց, որ մրցույթը կհայտարարվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից 6 ամիս հետո։
Panorama.am-ը փորձեց Տաթև Մելքոնյանից պարզել՝ արդյո՞ք կմասնակցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին։
«Ես չեմ համաձայնել ձեզ հարցազրույց տալ և ոչ մի հարցի չեմ պատասխանի, բնականաբար։ Շնորհակալություն, հաջողություն»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։
Ի դեպ, հիշեցնենք՝ սկզբնական շրջանում տեղեկություններ կային, որ թատրոնի տնօրենի պաշտոնում Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին։
«Հրապարակը» գրում է. «Մենք կապվեցինք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկություններով` Տաթև Մելքոնյանը մտերիմ է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ավելի կոնկրետ` Ռուբեն Բաբայանի կադրն է, երկար տարիներ աշխատել է Տիկնիկային թատրոնում: Իսկ Ռուբեն Բաբայանը ոչ միայն «Բաց հասարակություններ հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես հանրության շրջանում ընդունված է ասել` կարկառուն սորոսական, այլև հարում է իշխող ՔՊ-ին, սերտ կապեր ունի այս իշխանությունների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Քեզ անսահման ուժ Սոս այն պայքարի մեջ, որի մասին միայն գիտես դու․ Աննա Հարությունյան
- «Մհեր Մկրտչյան» թատրոնը դեռ առանց տնօրեն է
- Մհեր Մկրտչյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
- Սոս Ջանիբեկյանի հետ քննարկում եղել է, սակայն դեռ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
- Մհեր Մկրտչյան. Թատրոնին նոր տնօրեն պետք ա լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա