Պապ, ես գիտեմ, որ քո անցած ճանապարհը հեշտ չէր. 101 տարեկանում մահացել է Ալեքսիս Օհանյանի պապը
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հարգանքի տուրք է մատուցել իր պապիկին՝ Ջոն Օհանյանին, ով մահացել է 101 տարեկանում։ Նա հայտնի իրավաբան էր ԱՄՆ-ում։
Ալեքսիս Օհանյանը Instagram-ում հուզիչ գրառում է հրապարակել՝ հետադարձ հայացք գցելու Ջոն Օհանյանի կյանքին և այն մասին, թե ինչպես է նրա հաղթանակներն ու տառապանքները նրան ավելի լավ մարդ դարձրել:
«Պապս՝ Ջոն Օհանյանին, երեկ հանգչեց։ Մեծ պապիս 101 տարվա ճանապարհորդությունը (մեկ ամսից՝ 102 ) տոկունության, նվիրվածության և ընտանիքի մնայուն ուժի վկայությունն էր:
Ծնված լինելով Հայոց ցեղասպանությունից հետո՝ նրա մանկությունը լի էր դժվարություններով։ Նրա ծնողները վերապրել էին ողբերգությունը, նրա մեջ սերմանել էին ինքնաբավության ու ընտանիքի կարևորության անհրաժեշտությունը։ Այդ դասերը առանցքային դարձան իր կյանքի համար։
Պապ, ես գիտեմ, որ քո անցած ճանապարհը հեշտ չէր, բայց այն մեզ տարավ Օհանյանների 3 նոր սերունդների միջով՝ ձեռք բերելով հնարավորություններ, որոնց մասին կարող էին միայն երազել քո ծնողները, ովքեր իրենց պատանեկության տարիներին մղձավանջ են ապրել»,-գրել է Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում․ Ալեքսիս Օհանյան
- Ուր էլ գնամ՝ Հայաստանն ինձ հետ է․ Ալեքսիս Օհանյան
- Ալեքսիս Օհանյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Սերժ Թանկյանը՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան