ՌԴ պետդումայից հայտարարել են, թե Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ
Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ, սա Մոսկվայի դիրքորոշումն է։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
«Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, երեխաներ են մեծացնում: Մենք համակարծիք ենք նրանում, որ շարունակելու ենք ամեն ինչ միասին անել: Ամեն դեպքում, սա Ռուսաստանի և մեր նախագահի դիրքորոշումը», հայտարարել է Տոլստոյն «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Չեմ կարծում, որ ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը բխում է Հայաստանի շահերից
- Պետդումայից հայտարարել են, որ Հայաստանը պաշտպանում է ՀԱՊԿ ԽՎ բոլոր որոշումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին