Միլլեր. Ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը հակամարտության լուծման հարցում
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հեռախոսազրույցների ժամանակ մշտապես քննարկվում է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերը։
Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հայտարարությանը։
«Այնպես որ կարևոր ընթերցում չեմ տա, բայց խնդիրը պարբերաբար քննարկում են հանդիպումների կամ հեռախոսազրույցների ընթացքում։ Մենք ողջունում ենք Թուրքիայի՝ այս հակամարտության կարգավորման գործում արդյունավետ դերը, որն այն խաղում է։ Մենք համաձայն ենք արտգործնախարարի ասածի հետ, մենք կաջակցենք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին խաղաղության հասնելու համար»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին. Միլլեր
- Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերն՝ ի շահ տարածաշրջանի․ Մեթյու Միլլեր
- Մեթյու Միլլեր. Կրկնում եմ իմ կոչը, պետք է կարճ ժամանակում ԼՂ տանող երկու միջանցքները բացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան