Վաճառքում կեղծ թղթադրամներ կան. «Բայց ո՞նց իմանամ կեղծ ա»
Ամանորին ընդառաջ մեծանում է գումարի շրջանառությունը։ Սրան զուգահեռ աճել է նաև կեղծ թղթադրամների օգտագործումը։
Ահազանգերից մեկի համաձայն, տելեգրամյան ալիքների միջոցով վաճառում են կեղծ հայկական դրամներ։ Ըստ գովազդի, կեղծված փողն այնքան նման է իրականին, որ տերմինալը թույլ է տալիս դրանով վճարումներ կատարել։
«Գումարն ընդունում է յուրաքանչյուր վճարային տերմինալ»,-նշում է կեղծ 20 հազար դրամանով վաճառող ալիքը։
Կեղծ թղթադրամներով գործարքները միշտ չէ, որ հաջողվում է բացահայտել։ Դեկտեմբերի ընթացքում ոստիկանությունը երկու նման բացահայտում է արել։
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տղամարդ Ագարակ գյուղի առևտրի կետերից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել: Նույնպիսի դեպք գրանցվել է նաև դեկտեմբերի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնում։ 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է իրացնել 10 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Տոնական եռուզեռում քաղաքացիները ստուգո՞ւմ են թղթադրամները։ Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց փողոցում։ Պարզվեց՝ քչերն են ուշադրություն դարձնում, առավել ևս տեղյակ, թե ինչպես կարելի է տարբերալ կեղծ թղթադրամն իրականից։
«Նման բաների չեմ հանդիպել»։
«Համարյա չեմ էլ ստուգում»։
«Չէ, ուշադրություն չեմ դարձնում։ Գիտեմ, որ կեղծ չի»։
«Բայց ո՞նց իմանամ կեղծ ա, թե՞ իրական, որ ուշադրություն դարձնեմ»։
Մի քանիսն էլ դրամի իսկությունը ստուգելու իրենց փորձը ներկայացրեցին.
«Ինչ-որ գծեր կա դրանից ենք ջոկում, որ կեղծ ա»։
«Կեղծը զգացվում ա, շատ հեշտ զգում ենք գույնից»։
«Եթե գրագետ, նորմալ մարդ ա, կտարբերի»
«Մտքովս չի էլ անցնում։ Թղթի բարակությունից զգում ես, ձեռիդ մեջ զգացվում ա»։
«Իհարկե տարբերում եմ՝ վրեն նշաններ կա»։
Կենտրոնական Բանկի պաշտոնական էջում հրապարակված են ՀՀ 3-րդ շարքի թղթադրամների նկարագրությունն ու պաշտպանական հատկանիշները։
Նշվում է, որ թղթադրամի պաշտպանական հատկանիշներից են մանրաթելերը։ Թղթադրամի հումքի մեջ ներառված են տեսանելի և անտեսանելի (ուլտրամանուշակագույնլույսի ներքո լուսածորող) մանրաթելեր։ Թղթադրամի դիմերեսին որոշ պատկերներ տպագրված են խոր տպագրության եղանակով՝ ունեն բարձր մակերես, հստակ շոշափվում են և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատում 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել
- 120 հազար դրամի կեղծ փողերով գնումներ առևտրի կենտրոնում
- Շրջանառվում են կեղծ 20 հազար դրամանոցներ. Ահազանգում են դրամանենգության զոհերը
- 4 անձ մեղարդվում է բազմաթիվ կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է