Պարոն դատավոր, իմ երեխուն սպանել են, 100 տոկոսով «մուտիլովկայա» գնում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում
Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստին տուժող Լևոն Խառատյանն այսօր նույնպես հարցաքննվում էր։ Նրան հարցեր ունեին նաև զոհված զինծառայողների ծնողները։ Զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, չհավատալով, Խառատյանի ցուցմունքին, ասաց․
- Դու իրականությանը չհամապատասխանող թվեր ես ասում։ դրա համար այս պատմությունը ընենց եք խառնել, որ ով ուզում է փակել էս պատմությունը․․․ չգիտեմ, չափի զգացողություն չունեք՝ մետր,կիլոմետր, 4-5 մետր չի, դու որտե՞ղ հասար,- հարցրեց Կիրակոսյանը՝ անդրադառնալով հրդեհի պահին ննջասենյակից իր կանգնած հատվածի՝ 4-5 մետր եղած հեռավորությանը։
- Չեմ հիշում,- պատասխանեց Խառատյանը։
Եկեք հարցնենք ինչ ա հիշում, դա հարցնենք, ինչ քեզ ձեռք չի տալիս դու դա չես ասում,- վրդովված ասած հայրը, և դահլիճում աղմուկ սկսեց։
Դատավորը փորձեց ընդհատել վիճաբանությունը․ «Բանավեճ է ստացվում, հարցերը կոնկրետ հնչեցրեք»։
- Լավ դու որտե՞ղից ես գոռացել, որ իրենք չեն լսել, դռա՞ն մոտից,- հարցրեց ծնողը։
- Ննջասենյակի դռան մոտից,- պատասխանեց Լևոնը։
-Եթե դուռը փակ է եղել, քո մտքով չանցա՞վ ոտքով խփես դուռը բացես, ասես՝ տղերք հելեք։
-Իմ մտքով այս պահին մենակ անցնում էր էն, թե ոնց կրակը հանգցնեմ։
Դահլիճից ծնողները դժգոհեցին՝ հակադարձելով հարցաքննվողին։
Դատավորը կոչ արեց հավաքվածներին հնարավորություն տալ լսելու պատասխանները․ «Հանգիստ, խնդրում եմ՝ սպասեք պատասխաններին»
-Պարոն դատավոր, իմ երեխուն սպանել են, 100 տոկոսով «մուտիլովկայա» գնում, ես ոնց կարող եմ հանգիստ լսել,- ընդհատեց զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Հարակից հրապարակումներ`
- Նրան ինչ թելադրում են, այն էլ անում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հայր
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
- Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
- Վթարից մահացել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը
- Ազատ գյուղի հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հետազոտվել են գործով ապացույցները
- «Ժողովուրդ». Ազատ գյուղի զինվորների կացարանում հրդեհի գործով նախաքննությունն ավարտվե՞լ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան