Նրան ինչ թելադրում են, այն էլ անում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հայր
«Մենք ոչ մի բանի չենք սպասում, իրականություն ենք ուզում պարզվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողի հարազատը։
Նրա խոսքով որևէ հիմնավոր պնդում չեն լսել և մինչև հիմա լսում են այն՝ ինչ առաջին օրը։
«Կասկածներ չունենք, համոզված ենք։ Տուժողը ոչ թե չի հիշում, այլ նրան ինչ թելադրում են, այն էլ անում է։Եթե մի անձնավորություն ասում է՝ իմ մոտիկ ընկերներն էին, բայց իրեն այսօր սենց է պահում, թող մյուսների համար սա դաս լինի, արժե՞ նրա հետ ընկերություն անել։Իրանից շատ բան է կախված, կարա խոսա»,- ասաց ծնողը։
Նշենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստին հարցաքննվում էր տուժող Լևոն Խառատյանը, որին հարցեր տալու հնարավորություն ունեին նաև ծնողները։ Ինչպես պնդեցին զոհվածի հարազատները՝ չեն հավատում տուժողի որևէ խոսքոին, քանի որ այն հակասական է։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն դատավոր, իմ երեխուն սպանել են, 100 տոկոսով «մուտիլովկայա» գնում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
- Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
- Վթարից մահացել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան